🎥 Բլինքենը կրկին Իսրայելում է

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, արաբական վեց երկիր կատարած շրջագայությունից հետո, երկուշաբթի վերադարձել է Իսրայել՝ ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտության համատեքստում բանակցությունների համար: Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, այս մասին ասել է AFP-ի՝ պետքարտուղարի հետ ճամփորդող  թղթակիցը:

ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը, որը հինգշաբթի էր համերաշխության այցով Իսրայելում, վայրէջք է կատարել Թել Ավիվում և սպասվում է, որ Երուսաղեմում կրկին կհանդիպի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print