Հայտնաբերված զենք-զինամթերքը առգրավվել է՝ հետագա քննության համար:
Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Կոտայքի բաժին է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ Արցախյան պատերազմների մասնակից է, իր հետ զենք-զինամթերք է բերել և թողել Կոտայք գյուղից Կապուտան տանող ճանապարհի կամրջի մոտ:
Հաղորդման հետքերով դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, Կոտայքի պարեկները և փրկարար ծառայության, ինչպես նաև Աբովյանի քննչական բաժնի աշխատակիցներ: Տղամարդու հայտնածը հաստատվեց: Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում զննություն կատարվեց նշված հասցեում: Հայտնաբերվեցին ինքնաշեն, կարճեցված փողով ողորկափող հրացան, ակոսափող, առանց գործարանային համարների ինքնաձիգ, ակոսափող երկու հրազեն, «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփշտատուփով, «ПК» տեսակի գնդացիր՝ ոտնակով, որին ամրակցված ժապավենում կար 7,62 մմ տրամաչափի գնդացրի համար նախատեսված 95 փամփուշտ, «АГС» տեսակի նռնականետ՝ ոտնակներով և փամփշտատուփով, «Մակարով» տեսակի նմանվող և առանց գործարանային համարների երեք ատրճանակ, առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ, 5,45 մմ տրամաչափի 1793 փամփուշտ, փայտե կոթով արբալետ, ինքնաձիգի գազամխոցով փակաղակի շրջանակ, հրացանի համար նախատեսված զարկանաձգային մեխանիզմ, ինքնաձիգի փակաղակ, հրազենի երկու դետալ, նռնականետի արկ և արկի երեք դետալ, ինքնաձիգի պիտույքների համար նախատեսված տարաներ, ականանետի տարբեր տրամաչափերի երկու արկ, տարբեր տրամաչափերի 209 փամփուշտ, հակատանկային նռնակների մեկ պարկ վառոդ, Ֆ1 տեսակի 21 նռնակ, 3 արկ, ձեռքի 2 նռնակ, առանց բռնակների 5 սվին-դանակ, ինքնաձիգի երկու դետալ, 7,62 մմ տրամաչափի 788 փամփուշտ, ինքնաձիգի 10 փամփշտատուփ, որոնցից 3-ի մեջ կային 5,45 մմ և 7,62 տրամաչափի ընդհանուր 74 փամփուշտ:
Հայտնաբերված զենք-զինամթերքը առգրավվել է՝ հետագա քննության համար:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: