Վրաստանը արձագանքել է Զելենսկու հայտարարությանը

Զելենսկին կարծում է՝ Վրաստանի կողմից Աբխազիան և Օսիան վերադարձնելու հեռանկարներ կան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի հաջող դիմադրությունը ռուսական ագրեսիային հեռանկարներ է բացում Վրաստանի համար, որպեսզի կարողանա ապագայում վերադարձնել իր օկուպացված տարածքները։

Ինչպես հաղորդում է Европейская правда-ն, այս մասին նա ասել է Շվեդիայում ընթացող Միացյալ էքսպեդիցիոն ուժերի անդամ երկրների գագաթնաժողովում հեռակա ելույթում։

«Անվտանգության նոր հեռանկարներ կբացվեն նաև Սև ծովի հարևան հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների շնորհիվ: Դա ներուժ կավելացնի մեր ընդհանուր անվտանգությանն այստեղ՝ Եվրոպայի մեր հատվածում, հատկապես, երբ ռուսական ագրեսիայից մեր պաշտպանության շնորհիվ նոր հեռանկարներ կան։ Վրաստանի համար կբացվեն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու հեռանկարներ»,- ասել էր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի հայտարարությունը մեկնաբանել է իշխող կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Բեկա Օդիշարիան։

«Ես կցանկանայի, որ ուկրաինացի ժողովուրդն առաջին հերթին կարողանա վերականգնել իր տարածքային ամբողջականությունը։ Ինչ վերաբերում է ինքնիշխան Վրաստանին, ապա մենք ունենք մեր խաղաղության ծրագիրը, մենք չենք հարձակվում և միայն տարածքների չենք ձգտում, մեզ պետք են մարդիկ, մեր աբխազ ու օս եղբայրները։

Վրացիները, աբխազները և օսերը պետք է կարողանան խաղաղ գոյակցել: Մեզ պետք է աբխազների ու օսերի հետ կապերի վերականգնում, հետո միայն տարածքային հարցերի լուծում»,- ասել է Օդիշարիան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print