Հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստրասբուրգ։ Այս մասին հայտնում է «Լուրերի» թղթակիցը: Հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը:
Տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը, որի ավարտին վերջիններս ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:
Նախատեսված են նաև այլ հանդիպումներ: