Նա մեղադրվում է ՊՆ գնումների փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու համար:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը 2 ամսով կալանավորվել է։
Վերաքննիչ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը՝ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը: Մինչ այս Ալթունյանի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր ընտրված տնային կալանքը:
Նա մեղադրվում է ՊՆ գնումների փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու համար: