Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ մի տեղ որևէ իր տարածքի նկատմամբ իր ինքնիշխանության և իրավազորության որևէ սահմանափակման չի համաձայնվել։ Նման խոստում չի տվել, Եվրախորհրդարանի ամբիոնից պնդեց Նիկոլ Փաշինյանը։
Փոխարենն, ըստ Փաշինյանի, ՀՀ-ն և Ադրբեջանն իրենց սուվերենության և իրավազորության հիման վրա առանց միջանցքի միմայնց համար պետք է բացեն իրենց ճանապարհները, որտեղ պետք է գործեն սահմանային անցագրային կետեր։
«Ադրբեջանի նախագահը չի հիշատակում ՀՀ-ի` 29,800 կմ² ճանաչումը։ Սա որոշ վերլուծաբանների մոտ մտավախություն և հիմք է առաջացնում, որ նա հատուկ երկիմաստություններ է թողնում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար»,- նկատեց նա։