Որդին թավայով փորձել է սպանել հորը

Հայր ու որդի վիճել են կենցաղային հարցերի շուրջ։

Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնից ձևակերպված փաստաթղթեր են ստացվել Երևանի բնակիչ 59-ամյա Սերգեյ Գ.-ի ահազանգի փաստով: Վերջինս ոստիկանության Արաբկիրի բաժնում հայտնել է, որ իր 35-ամյա տղան իրենց տանն իր նկատմամբ մահափորձ է իրականացրել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում Սերգեյ Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել իր և իր որդու միջև, որի ժամանակ որդին թավայով հարվածել է իր գլխին և ճակատին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է մարմնական վնասվածք:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները կարճ ժամանակում հայտնաբերել են կասկածյալ Արմեն Գ.-ին, ում մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:

Աղբյուրի տեղեկություններով՝ Սերգեյ Գ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքն աշխատում է «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի» ՏՏ բաժնի ադմինիստրատոր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print