Սյունիքը 26 միավորով գլխավորում է Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը։
Սյունիք ֆուտբոլային ակումբը վստահ հաղթանակ տարավ Միկայի նկատմամբ` 7-0 հաշվով։
Առաջին խաղակեսում կապանյան ֆուտբոլային ակումբը առաջ էր անցել մրցակցից 2-0 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան Փարեմուզյանն ու Վարդանյանը։
Երկրորդ կեսում աչքի ընկան Ավետիսյանը, Առաքելյանը և Աֆաջանյանը։ Վերջինս դարձավ դուբլի հեղինակ։
Սյունիքը 26 միավորով գլխավորում է Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը։