Կողմերը խոսել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի հեռանկարների մասին
Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել են Ջիդայում։
Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգի հարցեր, տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ տարածաշրջանային համագործակցությունը։ Կողմերը նշել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր անմիջական շփումների միջոցով լուծելու կարևորությունը։
Բայրամովը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի հեռանկարների մասին։ Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։