Գազայի համար նախատեսված հումանիտար օգնության մատակարարմանն Իսրայելը չի խոչընդոտի

Իսրայելը չի խոչընդոտի Եգիպտոսից մարդասիրական օգնության մատակարարմանը Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին։

Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը։

«Նախագահ Բայդենի խնդրանքով Իսրայելը չի խոչընդոտի Եգիպտոսից մարդասիրական օգնության մատակարարմանը, քանի դեռ այն միայն սնունդ, ջուր և դեղորայք է Գազայի հատվածի հարավում գտնվող կամ այնտեղ տեղափոխվող խաղաղ բնակիչների համար»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print