Սպասվում են տեղումներ և մառախուղ

Քամին հարավարևմտյան է՝ 2-6 մ/վրկ:

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-ին շրջանների զգալի մասում սպասվում  են տեղումներ և մառախուղ, 19-ին առանձին լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 19-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ։ Հոկտեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մինչև հոկտեմբերի 19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7, 20-ի գիշերը 6-10 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 19-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print