🎦ԼՂ-ում մնացած որոշ մարդիկ փոխադրամիջոց են խնդրում՝ հեռանալու համար. ԿԽՄԿ

Կազմակերպությունը նաև նոր մարդկանց է հայտնաբերում:

Ըստ Կարմիր խաչի միգազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդագրության՝ ԿԽՄԿ թիմերն այցելել են ԼՂ–ում մնացած հայերին՝ ռազմական գործողություններին հաջորդած բռնագաղթից հետո մարդկանց օգնություն ցույցաբերելու նպատակով․

«Քիչ թվով մարդիկ են մնացել իրենց տներում՝ կա՛մ սեփական ընտրությամբ, կա՛մ այն պատճառով, որ չեն կարողացել ինքնուրույն հեռանալ: Ոմանք կարիք ունեն բուժօգնության, սննդի և ջրի: Մյուսներն օգնություն են խնդրում հարազատների հետ կապ հաստատելու կամ հեռանալու համար տրանսպորտ հատկացնելու հարցում: Մեր թիմերը նաև աջակցել են մահացած մարդկանց տեղափոխմանը դիահերձարաններ», – ասվում է հաղորդագրության մեջ։ 

ԿԽՄԿ թիմերը կապի մեջ են սակավաթիվ բնակիչների հետ, որոնք մնացել են իրենց տներում։ Կազմակերպությունը նաև նոր մարդկանց է հայտնաբերում: «Վերջերս հանդիպեցինք մի տղամարդու, ով ապրում էր առևտրի կենտրոնում գտնվող փոքրիկ կրպակում: ԿԽՄԿ-ի թիմին մոտեցավ մի տղամարդ, ով հեռավոր լեռնային գյուղում ապրում է իր 92-ամյա հոր հետ: Նա տեղյակ չէր, որ այդքան մարդ է լքել շրջանը, քանի որ մի քանի շաբաթ է՝ հոսանքազրկված է եղել, հեռուստացույց կամ ռադիո չի ունեցել: Ահարոն Ղազարյանը նշել է, որ հեռվից տեսել, որ եկել են․ «Գնում էի ջրի և տեսա, որ դուք այստեղ եք»։ 

«Երբ մարդիկ փախչում էին, ես չէի կարող հեռանալ հորս հետ, քանի որ նա շատ ծեր է։ Փառք Աստծո, որ եկաք, տեսանք, տեղեկություն ստացանք, թե ինչ է կատարվում այս պահին», – ասել է Ահարոն Ղազարյանը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print