Սան Պաուլո քաղաքի շինհրապարակներից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: 33-րդ հարկում փայտամածի փլուզումից հետո բանվորները կախված են մնացել օդում՝ կառչելով երկաթյա ճոպաններից, հայտնում է News.ru-ն:
Շինարարներին մի քանի րոպե անց փրկել են։ Սակայն տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպի հետևանքով մեկ մարդ է զոհվել: