Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ի գիշերը կնվազի 6-10 աստիճանով։
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, առանձին լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին արևմտյան է, 2-6 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ի գիշերը կնվազի 6-10 աստիճանով։
Երևան քաղաքում հոկտեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում 6-8 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +17…+19 աստիճան։