Ալիևը հանդիպել է պետդեպի ներկայացուցչի հետ

Քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքին։

Ըստ Ադրբեջանի ղեկավարի կայքի՝ հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Ալիևը ևս մեկ անգամ հայտնել է Ադրբեջանի մտադրությունները տարածաշրջանային խաղաղության օրակարգի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման և մոտ ապագայում դրա ստորագրման վերաբերյալ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print