ԶՊՄԿ-ն հյուրընկալել է «Սյունիքի գավաթ 2023» մասնակիցներին

Արտասահմանցի և հայաստանցի լրագրող-ֆուտբոլիստները անվտանգության կանոնների դասընթացին մասնակցելուց հետո ծանոթացել են բացահանքում կատարվող աշխատանքներին։

Հոկտեմբերի 21-ին Կապանի մարզադաշտում կանցկացվի «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշարը։

ԶՊՄԿ-ն այսօր ընդունել է մրցաշարի մասնակից յոթ երկրների ավելի քան 80 մասնակիցներին։ Արտասահմանցի և հայաստանցի լրագրող-ֆուտբոլիստները անվտանգության կանոնների դասընթացին մասնակցելուց հետո ծանոթացել են բացահանքում կատարվող աշխատանքներին։

Շրջայցի վերջում ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Ջհանյանը հանդիպեց հյուրերի հետ և նշեց, որ ընկերությունը մարզում աջակցում է բազմաթիվ սոցիալական ու սպորտային նախագծերի և հատկապես մեծ ուշադրություն է դարձնում ամենազանգվածային մարզաձևի՝ ֆուտբոլի զարգացմանը։

Վարդան Ջհանյանը կարևորեց նաև «Սյունիքի գավաթ 2023» մրցաշարի անցկացումը։ Ըստ նրա` սա լավ հնարավորություն է
արտասահմանցի լրագրողներին և նրանց ընթերցողներին ցույց տալու Հայաստանի ու հատկապես Սյունիքի ներուժը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print