Ռուսաստանի դեսպանությունը բռնի տեղահանված ռուսական համայնքի 50 ընտանիք աջակցություն է ցուցաբերել

Դեսպանատունը օգնություն է ցուցաբերում նաև հյուպատոսական մասով։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը աջակցություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ռուսական համայնքի 50 ընտանիքի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի բռնի տեղահանվածները բոլոր տեղահանվածների պես հայտնվել են ծանր իրավիճակում։

Դեսպանատան աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները անձնական միջոցներով գնել և ռուսական համայնքին են փոխանցել վերմակներ, բարձեր, անկողնային պարագաներ, խոհանոցային պարագաներ և այլ անհրաժեշտ իրեր։
Դեսպանատունը օգնություն է ցուցաբերում նաև հյուպատոսական մասով. արագ լուծվում են փաստաթղթերի հետ կապված խնդիրները և այլ հարցեր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print