Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին։
ՌԴ ԱԳՆ–ն հայտնել է, որ հոկտեմբերի 20-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս. Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջ. Բայրամովի միջև։
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր, տարածաշրջանային և միջազգային օրակարգեր։ Ճշգրտվել են «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության մոտեցումները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին։