«Ես կոչ եմ անում բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին անկեղծորեն աջակցել Գազայում հումանիտար հրադադարի հաստատմանն ուղղված նախաձեռնություններին որքան հնարավոր է շուտ»,-ասված է Էրդողանի հայտարարության մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը որակել է որպես Արևմուտքի կողմից խրախուսվող խելագարություն:
Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Իր սխալներն ուղղելու և պետական իմաստությամբ գործելու փոխարեն, Իսրայելի վարչակազմը գործում է որպես արտատարածաշրջանային խաղացողներին հրահրող կազմակերպություն։ Մեր տարածաշրջանը պետք է փրկվի արևմտյան երկրների կողմից խրախուսվող և արևմտյան լրատվամիջոցների կողմից լեգիտիմացված այս խելագարությունից։
Ես կոչ եմ անում բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին անկեղծորեն աջակցել Գազայում հումանիտար հրադադարի հաստատմանն ուղղված նախաձեռնություններին որքան հնարավոր է շուտ»,-ասված է Էրդողանի հայտարարության մեջ:
Թուրքիայի առաջնորդը կրկին դիմել է Իսրայելի կառավարությանը ՝ կոչ անելով «երբեք չընդլայնել քաղաքացիական բնակչության վրա իր հարձակումների մասշտաբները և անհապաղ դադարեցնել իր ցեղասպան գործողությունները»։