Ինչպես հաղորդում է գործակալությունը, հրթիռային հարվածները հասցվել են տեղի ժամանակով 05:25-ին։
Իսրայելը հարվածներ է հասցրել Հալեպի և Դամասկոսի միջազգային օդանավակայաններին, հայտնում է սիրիական պետական գործակալությունը՝ SANA-ն։
Ինչպես հաղորդում է գործակալությունը, հրթիռային հարվածները հասցվել են տեղի ժամանակով 05:25-ին։
Նշվում է, որ Իսրայելը միաժամանակ է իրականացրել օդային հարձակումները Միջերկրական ծովի (Լաթաքիայի մոտակայքից) և սիրիական Գոլանի բարձունքների կողմից՝ հարվածներ հասցնելով Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին:
Դրանց հետևանքով օդանավակայանների թռիչքուղիները վնասվել են:
Հաղորդվում է նաև մեկ աշխատակցի զոհվելու մասին: