Իսրայելական ուժերը կիրակի երեկոյան հարվածներ են հասցրել երկու բնակելի շենքի և մզկիթի։
Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիյա փախստականների ճամբարին Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, հայտնում է Al-Jazeera հեռուստաալիքը։
Իսրայելական ուժերը կիրակի երեկոյան հարվածներ են հասցրել երկու բնակելի շենքի և մզկիթի։
Ավելի վաղ պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը հայտնել էր անկլավի նույն հատվածում գտնվող երկու բնակելի շենքերի և մզկիթի ռմբակոծության հետևանքով տասներեք զոհի և տասնյակ վիրավորների մասին։
«Գազայի հյուսիսում Իսրայելի վերջին հարվածից հետո ռմբակոծված շենքերի փլատակների տակ հայտնաբերվել են կանանց եւ երեխաների դիեր», – հայտնել է հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ առնվազն 27 մարդ է վիրավորում ստացել։