Sky News-ի հետ զրույցում Հերցոգը ցույց է տվել թվային ֆայլերի տպագրությունները, որոնք, ըստ նրա, Իսրայելի պաշտպանության բանակը վերցրել է USB բանալիից:
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ խմբավորման կազմակերպած հարձակմանը մասնակցած զինյալներից մեկի մարմնի վրա հայտնաբերել է USB բանալի՝ քիմիական զենք, մասնավորապես՝ «ցիանիդի ցրման սարք» ստեղծելու ցուցումներ:
«Ահա թե որքան շոկային է իրավիճակը, որում մենք տեսնում ենք ցուցումներ՝ տրված են այն մասին, թե ինչպես գործել և ինչպես ստեղծել ոչ պրոֆեսիոնալ քիմիական զենք ցիանիդով», – ասել է Հերցոգը Sky News-ին:
Sky News-ի հետ զրույցում Հերցոգը ցույց է տվել թվային ֆայլերի տպագրությունները, որոնք, ըստ նրա, Իսրայելի պաշտպանության բանակը վերցրել է USB բանալիից: Նրա պնդմամբ՝ այդ ցուցումները «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման ձեռնարկի մասն են:
ՀԱՄԱՍ-ի խոսնակը չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին:
Նշվում է, որ Sky News-ը չի կարող ստուգել Իսրայելի նախագահի պնդումները: