Ուրցաձորցին կրակել ու վնասել էր համագյուղացու մեքենան

Դեպքի վայրի զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերվել են որսորդական ողորկափող հրազենի երկու կոտորակներ:

Հոկտեմբերի 22-ի առավոտյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ Ուրցաձոր գյուղի հիվանդանոցի մոտ նկատել է, որ իր «Շևրոլե» մակնիշի մեքենայի վրա հրազենային հետքեր կան: Դեպքի վայրի զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերվել են որսորդական ողորկափող հրազենի երկու կոտորակներ:

Ոստիկանության Արարատի բաժնի և Արարատի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 02.00-ի սահմաններում ավտոմեքենայի վրա, իր անվամբ հաշվառված մեկփողանի որսորդական ողորկափող հրազենից, կրակել էր Ուրցաձոր գյուղի 32-ամյա բնակիչը:Ուրցաձորցի 32-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print