Իրանցի նախարարը տեղեկացրել է, որ նախարար Գնել Սանոսյանի հետ քննարկել են ճանապարհավճարների հարցը։
Հայաստանի և Իրանի միջև ճանապարհային վճարները կզրոյացվեն։ Այս մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ հայտարարեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։
Իրանցի նախարարը տեղեկացրել է, որ նախարար Գնել Սանոսյանի հետ քննարկել են այդ հարցը։
«Ճանապարհավճարների հարցը շատ կարևոր է, և ինչքան կարողանանք, պիտի կրճատենք և զրոյացնենք դրանք, որ ապրանքներն ավելի էժան գնով տեղ հասնեն։ Պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, որ ճանապարհավճարները հասցվեն զրոյի։ Նախարարը խոստացավ, որ Հայաստանում համապատասխան օրենսդրական փոփոխություններ կարվեն»,- հայտարարել է Բազերփաշը։