Այսօր Թեհրանում անց է կացվում «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպում։
Այսօր Թեհրանում կմեկնարկի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափով՝ ԱԳ նախարարների հանդիպումը՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների քննարկման նպատակով։ Այդ առիթով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Այսօր «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպում կանցկացվի Թեհրանում: Նիստի խորագիրն է՝ «Խաղաղություն, համագործակցություն և առաջընթաց Հարավային Կովկասում»: Այն կարող է հիմնաքար լինել հարևանների և ներտարածաշրջանային դերակատարների միջոցով Հարավային Կովկասում մարտահրավերներին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու համար»: