Աբդոլլահիանի խոսքով՝ հանդիպումը կարող է հիմք ստեղծել այս տարածաշրջանում մարտահրավերներին վերջ դնելու համար։
Թեհրանում մեկնարկել է «3+3» ձևաչափով հանդիպումը, գրում է Mehr-ը։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը Թեհրանում կարող է հիմք ստեղծել Հարավային Կովկասում տարածաշրջանային դերակատարների և հարևանների մասնակցությամբ խաղաղության համար:
Բացի այդ, ըստ Աբդոլլահիանի, այն կարող է հիմք ստեղծել այս տարածաշրջանում մարտահրավերներին վերջ դնելու համար։
Հիշեցնենք՝ այսօր Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները Թեհրանում հանդիպել են «3+3» ձևաչափի շրջանակում`քննարկելու հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները և փորձելու ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը (քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցիկ, էներգետիկ և այլն հարցերի շուրջ):