Ռուսաստանի կառավարության կողմից Պետդումա ներկայացված օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2022 թվականի հունիսին։ Դրանից հետո օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը պարբերաբար հետաձգվում է։
ՌԴ Պետդումայի պատգամավորները որոշել են անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը։ Այս մասին հոկտեմբերի 24-ին հայտնել է Պետդումայի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի կառավարության կողմից Պետդումա ներկայացված օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2022 թվականի հունիսին։ Դրանից հետո օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը պարբերաբար հետաձգվում է։
«Փաստորեն, այս օրինագծով առաջարկվում է լրացուցիչ նախապատվություններ տալ Հայաստանին, չնայած այն հանգամանքին, որ հանրապետության պատգամավորները, ղեկավարությունը, կառավարությունը որևէ քայլ չեն ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ։ Հենց դրա հիման վրա մենք որոշում ենք թույլատրել այլ երկրների վարորդական իրավունքի վկայականների օգտագործումը Ռուսաստանի տարածքում»,- ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Վոլոդինը հավելել է, որ ի տարբերություն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ազգային վարորդական վկայականները ճանաչված են Ռուսաստանում, «քանի որ ռուսաց լեզուն սահմանադրորեն ամրագրված է դրանցում»։