Հայաստանն ու Ֆրանսիան հոկտեմբերի 23-ին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել:
Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել է հանրապետության Սենատ, որտեղ հանդիպումներ է ունեցել Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասի, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերանի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ:
Նախարարի հաղորդմամբ՝ քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր:
«Սենատորները պատրաստակամություն են հայտնել՝ շարունակելու աջակցությունը հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր», – գրել է նախարար Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում:
Հայաստանն ու Ֆրանսիան հոկտեմբերի 23-ին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել: