Բարձր գնահատական է տրվել հոկտեմբերի 23–ին Թեհրանում արտգործնախարարների մակարդակով կայացած «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նիստի արդյունքներին։
2020–2022 թթ. ձեռք բերված բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները իրագործելու համար պետք է ավելացնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույց են ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։
«2020–2022 թթ. ձեռք բերված բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները իրագործելու համար պետք է ավելացնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ Լավրովը և Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող արդիական հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բարձր գնահատական է տրվել հոկտեմբերի 23–ին Թեհրանում արտգործնախարարների մակարդակով կայացած «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նիստի արդյունքներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այս ձևաչափով հետագա ինտենսիվ աշխատանքը։