Միրզոյանն անդրադարձել է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու մտադրությանը

ԱԳ նախարարը դժվարացավ ասել, թե Ռուսաստանի Դաշնությունը հիմա այդ հյուպատոսության բացման որ փուլում է։

Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանի Հանրապետությունը տվել է իր համաձայնությունը։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը;

«Իսկապես, ռուսական կողմը սահմանված կարգով դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար, և Հայաստանի Հանրապետությունը սահմանված կարգով, դիտարկելով հնարավոր բոլոր նրբերանգները, տվել է իր դրական եզրակացությունը և համաձայնությունը։

Կդժվարանամ ասել, թե Ռուսաստանի Դաշնությունը հիմա այդ հյուպատոսության բացման որ փուլում է։ Այնուամենայնիվ, դա իրենց անելիքն է, բայց նրանք ցանկացած փուլում համագործակցում են Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հետ»,- ասաց Միրզոյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print