Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Հոկտեմբերի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW 320 I մակնիշի, Mercedes B180 մակնիշի, Toyota Camry մակնիշի և Chevrolet Cruze մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենա, որը դեպքի վայրից դիմել է փախուստի: