«Մեր կառավարությունը սկսել է «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը:
«Վրաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը»,-այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի» միջազգային ֆորումի բացման արարողության ժամանակ։
«Մեր կառավարությունը սկսել է «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը: Մեր հարևանների և բարեկամ երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ մենք պատրաստ ենք նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերջնական հաստատմանը։ Այսօր ես ուրախ եմ ընդունել երկու գործընկերներին՝ վարչապետ Փաշինյանին և վարչապետ Ալի Ասադովին։ Կայուն խաղաղությունը օգուտ կբերի մեր երկրներին և ողջ տարածաշրջանին»,- ասել է Ղարիբաշվիլին։