Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսում

Զորավարժությունները կանցկացվեն Իրանի կենտրոնում։

Իրանի զինված ուժերն առաջիկա օրերին կանցկացնեն «Էքթեդար 1402» («Իշխանություն 2023») լայնածավալ զորավարժությունները, հաղորդում է Tasnim պետական գործակալությունը։

«Առաջիկա օրերին ցամաքային զորքերի տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ կանցկացվեն «Էքթեդար 1402» ցամաքային զորավարժությունները»,- ասվում է նյութում։

Զորավարժություններին կներգրավվեն տանկեր, հրետանի, հրթիռային, օդադեսանտային և այլ ստորաբաժանումներ՝ բոլոր տեսակի տեխնիկայի ներգրավմամբ։

Զորավարժությունները կանցկացվեն Նասրաբադ շրջանում՝ Սպահան քաղաքի մոտ, որը գտնվում է Իրանի կենտրոնում։

Զորավարժություններն անցկացվում են Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտության սրման ֆոնին։ Միաժամանակ, Թել Ավիվը մտավախություն ունի, որ Թեհրանը կամ տարածաշրջանում նրա դաշնակիցները կարող են միջամտել մարտերին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print