Կոշիկից հանել է փոշենման զանգվածը և ավտոմեքենայի տակ նետել

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

Ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով պարեկները Երևանում 49-ամյա մի տղամարդու են ձերբակալել, որի հետ նաև 40-ամյա մեկ այլ տղամարդ է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մայրաքաղաքում ծառայություն իրականացնող պարեկները Աթենքի փողոցում են նկատել տղամարդկանց, որոնք մեքենայով են եղել։

«40-ամյա ուղևորը փորձել էր կոշիկի միջից աննկատ ավտոմեքենայի տակ նետել փաթեթավորված սպիտակ փոշենման զանգված։ Վարորդն էլ հայտնել է, որ մեքենայում մարիխուանա կա»,– ասված է հաղորդագրությունում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print