ՌԴ և Իրանի փոխարտգործնախարարները քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը

Ինչպես հայտնում են ՌԴ Արտաքին գործերի նախարարությունից, կողմերը մտքեր են փոխանակել նաև Կենտրոնական Ասիայի հետ կապված ընթացիկ հարցերի շուրջ։

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն իր իրանցի պաշտոնակցի՝ Ալի Բաղերի Քանիի հետ հոկտեմբերի 26-ին ունեցած հանդիպմանը քննարկել է Անդրկովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ուկրաինայում հակամարտությունը։

Ինչպես հայտնում են ՌԴ Արտաքին գործերի նախարարությունից, կողմերը մտքեր են փոխանակել նաև Կենտրոնական Ասիայի հետ կապված ընթացիկ հարցերի շուրջ։

«Ըստ էության քննարկվել է Անդրկովկասում տիրող իրավիճակը։ Ընդգծվել է տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար բազմակողմ համաձայնագրերի իրականացման կարևորությունը, այդ թվում՝ հաշվի առնելով հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած՝ Հարավային Կովկասի համար «3+3» ձևաչափով խորհրդակցական տարածաշրջանային հարթակի նախարարական հանդիպման արդյունքները»,- ասված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print