Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ օրենսդիր մարմին ներխուժած մի խումբ հանցագործներ գնդակահարեցին պետական այրերի։
24 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 27-ը դարձավ հայոց նորագույն պատմության ողբերգական էջերից մեկը: Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ օրենսդիր մարմին ներխուժած մի խումբ հանցագործներ գնդակահարեցին պետական այրերի։
Ահաբեկչությանը զոհ գնացին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը: