Հայաստանն ու Հնդկաստանը քննարկում են ռազմшտեխնիկայի նոր խմբաքանակի մատակարարման հարցը. The Economic Times

Նշվում է, որ հայ բարձրաստիճան պաշտոնյան վերջերս այցելել է Դելի և քննարկումներ անցկացրել այս առնչությամբ։

Հնդկաստանը մտածում է Կովկասում իր ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին, ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու մասին՝ վերջին տարվա ընթացքում զենքի առաջին խմբաքանակի հաջող մատակարարումից հետո։ Այս մասին գրում է The Economic Times-ը:

Նշվում է, որ հայ բարձրաստիճան պաշտոնյան վերջերս այցելել է Դելի և քննարկումներ անցկացրել այս առնչությամբ, պատմել են քաջատեղյակ աղբյուրները: Նրանք նշել են, որ Հնդկաստանը դարձել է զենքի վստահելի մատակարար՝ Հայաստանի պահանջներին համապատասխան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print