Դրոնի միջոցով զգալի քանակությամբ թմրամիջոցներ և այլ արգելված իրեր են փորձել ուղարկել քրեակատարողական հիմնարկ

Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 00։55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը զեկուցել է, որ լսել է անօդաչու թռչող սարքի (դրոնի) ձայն, այնուհետև՝ առարկայի վայր ընկնելուն նմանվող ձայն։

Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Հերթապահ խմբի ծառայողներն անմիջապես մոտեցել են նշված վայր՝ դիտաշտարակի քողարկող պատի և արգելապատնեշի մեջտեղի հատված, և իրականացրել են տեղանքի զննություն, որի արդյունքում հայտնաբերել են սև փաթեթ՝ որպես կախիչ ծառայող մետաղական օղակով ամրացված:

Փաթեթից հայտնաբերվել է սև պատյան, որին կցված է եղել կարմիր, կպչուն ժապավենով փաթեթ։ Պատյանի մեջ և կցված փաթեթում առկա են եղել առանձնացված զանգվածներ՝ ընդհանուր 65,63 գրամ քաշով, որոնցից 35,35 գրամը՝ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, իսկ 30,28 գրամը՝ «կրիստալ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված: Բացի այդ՝ պատյանում եղել են նաև 3 wi-fi սարք և ականջակալ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print