Արգենտինայում թռչնագրիպից սատկած 2,5 հազար ծովափիղ են հայտնաբերել․ ԶԼՄ

«Սա հարավային ծովափղերի զանգվածային մահացության առաջին ռեկորդն է», – նշված է կազմակերպության զեկույցում:

Արգենտինական Չուբուտ նահանգի Պուերտո Մադրին քաղաքի ափին հայտնաբերել են H5N1 տեսակի թռչնագրիպի վիրուսից սատկած ծովափղերի գրեթե 2500 ձագերի դիակներ,գրում է ՌԻԱ Նովոստին` մեջբերելով WCS ծովային ֆաունայի պաշտպանության կազմակերպության հայտարարությունը։

Նշվում է, որ հայտնաբերված ծովափղերի առաջին 200 ձագերի անալիզների արդյունքները, որոնք անցկացրել է պարենային ապրանքների որակի ազգային ծառայությունը, հաստատել են թռչնագրիպի առկայությունը: Հոկտեմբերի 20-ին հրապարակված WCS-ի զեկույցի համաձայն՝ կազմակերպության մասնագետները հայտնաբերել են նաև Արգենտինայի ափերին չափահաս ծովափղերի թվի 40-70%-ով կրճատում:

«Սա հարավային ծովափղերի զանգվածային մահացության առաջին ռեկորդն է», – նշված է կազմակերպության զեկույցում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print