Բաքուն բողոքի նոտա է հղել Ֆրանսիային

Ըստ պաշտոնական Բաքվի՝ Ֆրանսիան երբեք չի իրականացրել հաջող միջնորդական ջանքեր։

Բաքուն դատապարտում և մերժում է հոկտեմբերի 27-ին Բրյուսելում Երամիության Խորհրդի նիստում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի Ադրբեջանին հասցեագրած մեղադրանքը:

«Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին հասցեագրված մեղադրանքը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնալու մասին ծիծաղելի է և անընդունելի: Տասնամյակներ շարունակ միջնորդ հանդիսանալով՝ Ֆրանսիան աչք է փակել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի մոտ 20 տոկոսի օկուպացիայի վրա և խրախուսել է անջատողականությունն ադրբեջանական տարածքներում:

Ֆրանսիան երբեք չի իրականացրել հաջող միջնորդական ջանքեր»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

Ըստ գերատեսչության, Ֆրանսիայի միջնորդությունը «նախկին հայ-ադրբեջանական հակամարտությունում ավարտվել է Մինսկի խմբի հետ»:։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print