Ռազմական գործողությունների մեկնարկի մասին առաջին նախազգուշացումը եղել է հենց սեպտեմբերի 19-ին ռուս խաղաղապահների միջոցով։ Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Սամվել Շահրամանյանը։
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի կարևոր դրույթները՝
- Ադրբեջանական դիրքից հրետակոծության մեկնարկը հաղորդվել է Շուշիի մերձակայքում գտնվող ռուս խաղաղապահների դիրքին։
- Մարտերի մեկնարկից մի քանի ժամ անց պարզ դարձավ, որ Լեռնային Ղարաբաղը մնացել է միայնակ. Ռուսական կողմը եղել է միայն դիտորդ։
- Ստեփանակերտը դիմեց պատասխան գործողությունների, դա հնարավորություն տվեց բանակցություններ սկսել Բաքվի հետ։ Այնուհետև պարզ դարձավ, որ անհրաժեշտ է դադարեցնել մարտը, քանի որ ուժերն անհամաչափ էին։
- Հայաստանը տեղյակ էր Արցախը ինչ է ստորագրում և մենք քննարկում էինք ՀՀ իշխանությունների հետ հնարավոր վտանգները կապված այդ փաստաթղթերի հետ, բայց մեր նպատակը արցախցիների կյանքը փրկելն էր․
- Ասել, որ վերջին օրերին է Արցախի վրա հարձակման գաղափարը ծագել եւ Արցախում նախագահի ընտրությունների հետ է կապված Ադրբեջանի հարաձակումը, ճիշտ չէ եւ կեղծ թեզ է։
- Մենք ընդունել ենք մի փաստաթուղթ, որը նախատեսում էր սեպտեմբերի 20-ին դադարեցնել ռազմական գործողությունները։ Մեզ համար անընդունելի էր ՀՀ զինված ուժերի մնացորդների դուրսբերման ձևակերպումը, բայց դա ադրբեջանական կողմի պնդումն էր։
- Ծանր տեխնիկայով չէինք կարող դուրս գալ Արցախից։ Այդ մասին խոսելն անիմաստ է, քանի որ ադրբեջանական կողմը տեղադրել էր հսկիչ անցակետ։ Սպառազինությունը հանձնել ենք ռուսական կողմին, դա պիտի ոչնչացվեր՝ ըստ պայմանավորվածության։