Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրանը ոչինչ չձեռնարկի Իսրայելի հետ պաղեստինյան հակամարտության հարցում, մինչդեռ ԱՄՆ-ն լայն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին։
Իրանական կողմը չի հետևի ԱՄՆ-ի նախազգուշացումներին պաղեստինա-իսրայելական հակամարտությանը Թեհրանի չմիջամտելու վերաբերյալ, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Al-Jazeera Arabic-ին տված հարցազրույցում։
«Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրանը ոչինչ չձեռնարկի Իսրայելի հետ պաղեստինյան հակամարտության հարցում, մինչդեռ ԱՄՆ-ն լայն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, ինչը, ի վերջո, դատարկ և անօգուտ է դարձնում նրանց կոչերը», – հայտարարել է Իրանի նախագահը: