Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարն առաջին հրապարակային հայտարարությունն է արել ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր:
«Մենք պատրաստ ենք անհապաղ գերիների փոխանակում իրականացնել, որը ներառում է բոլոր պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը իսրայելական բանտերից՝ պաղեստինյան դիմադրության կողմից պահվող բոլոր գերիների դիմաց», — հայտարարել է Սինվարը: