🎥Հնդկաստանում գնացքներ են բախվել. կան զոհեր

Վարորդը ժամանակին չի տեսել լուսացույցի կանաչ նշանը և շարժման մեջ չի դրել գնացքը, ինչից հետո նրան հետևող մեկ այլ արագընթաց գնացք մխրճվել է նրա մեջ։

Հնդկաստանի հարավ-արևելքում գտնվող Անդհրա Պրադեշ նահանգում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից։ Այս մասին հայտնում է ANI լրատվական գործակալությունը։

Զոհերի թիվը հասել է 19-ի, ավելի քան 100-ը վիրավորվել է, մինչդեռ ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհի և 25 վիրավորի մասին։

Հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ աղետը «մարդկային սխալի հետևանք է»: Վարորդը ժամանակին չի տեսել լուսացույցի կանաչ նշանը և շարժման մեջ չի դրել գնացքը, ինչից հետո նրան հետևող մեկ այլ արագընթաց գնացք մխրճվել է նրա մեջ։ Հարվածի հետևանքով երեք վագոն դուրս է եկել ռելսերից։




Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print