Մենք մտահոգված ենք այն տեղեկություններով, որ ամենատարբեր տեղերում, ամենատարբեր մակարդակներով կաշառքներով, կոռուպցիոն եղանակներով ՀՀ-ում դեռևս հնարավոր է հարցեր լուծել։
Մակրոտնտեսական կայունության համար ամենամեծ սպառնալիքներից մեկը համարում եմ կոռուպցիայի հնարավոր վերաակտիվացումը, և մենք պետք է մեր սկզբունքային պայքարն ավելի ակտիվացնենք կոռուպցիայի դեմ: Այդ մասին «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք մտահոգված ենք այն տեղեկություններով, որ ամենատարբեր տեղերում, ամենատարբեր մակարդակներով կաշառքներով, կոռուպցիոն եղանակներով ՀՀ-ում դեռևս հնարավոր է հարցեր լուծել։ Եվ ես ուզում եմ վերահաստատել և առանձնահատուկ ընդգծել մեր քաղաքական կամքը՝ որևէ ճգնաժամ, որևէ ցնցում չեն կարող հակակոռուպցիոն պայքարը թուլացնել»,– ասաց Փաշինյանը և հավելեց, որ դա ազգային անվտանգության և պետության շահերի հարց է: