Բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 67-ամյա Ռաֆիկ Բ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ, 48-ամյա Սամվել Ա.-ի վարած ԳԱԶԵԼ մակնիշի բեռնատարը:
Այսօր` հոկտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 11:30-ի սահմաններում Դիլիջան-Աղավնավանք գյուղ տանող ճանապարհահատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 67-ամյա Ռաֆիկ Բ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ, 48-ամյա Սամվել Ա.-ի վարած ԳԱԶԵԼ մակնիշի բեռնատարը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 06-ի վարորդը տեղում մահացել է:
Ըստ նախնական տեղեկությունների` հնարավոր է՝ վթարի պատճառը եղել է 06-ի վարորդի կողմից ավտոմեքենան վարելիս ինքնազգացողության վատացումը: