Ադրբեջանը Իսրայելում կզբաղվի գազի հետախուզմամբ

Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը բրիտանական BP-ի և իսրայելական NewMed-ի կազմում աշխատանքներ կիրականացնի Լևիաթան հանքավայրում։

Իսրայելը Ադրբեջանին է վստահել իր տարածքում նավթի որոնողական աշխատանքներից մեկը։ 

Ադրբեջանական SOCAR պետական նավթա-գազային ընկերությունը երեք տարի ժամկետով ստացել է Իսրայելում գազի հետախուզման լիցենզիա։

SOCAR-ը բրիտանական BP-ի և իսրայելական NewMed-ի կազմում աշխատանքներ կիրականացնի իսրայելական ամենամեծ ածխաջրածնային հանքավայրի՝ Լեվիատանի հյուսիսային հատվածում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print