Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ գրիպի կանխարգելման արդյունավետ միջոցը պատվաստումն է։
Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն։ Հիվանդացության աճ է արձանագրվել թե՛ մարզերում, թե՛ Երևանում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Գրիպով և սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով մասնագետները հիշեցնում և հորդորում են հետևել հետևյալ կանոններին.
- Հազալիս կամ փռշտալիս փակել բերանը
- Հաճախակի լվանալ ձեռեքրը
- Հիվանդ ժամանակ մնալ տանը և հաճախակի օդափոխել սենյակը
- Չզբաղվել ինքնաբուժությամբ
- Օգտագործել շատ հեղուկներ
- Անհարկի հակաբիոտիկներ չօգտագործել
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ գրիպի կանխարգելման արդյունավետ միջոցը պատվաստումն է։