Մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է մոտ 1200 դոլար. Վահան Քերոբյան

Նախարարի խոսքով՝ զբոսաշրջության ոլորտում կառավարության ներդրումները վերջին 3 տարվա ընթացքում աճել են։

Մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է մոտ 1200 դոլար. հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

Տնտեսական վերլուծություններով՝ մեկ զբոսաշրջիկից Հայաստանի բյուջե է մտնում մոտ 44 հազար դրամ. «Ներգնա զբոսաշրջությունից բյուջե է մտնում մոտ 100 մլրդ դրամ»,- ասել է նա։

Նախարարի խոսքով՝ զբոսաշրջության ոլորտում կառավարության ներդրումները վերջին 3 տարվա ընթացքում աճել են 6.5 անգամ՝ 2 մլրդից դառնալով 13 մլրդ։ Քերոբյանը նաև ասել է, որ 2023թ. ՀՀ է եկել 1,8 միլիոն զբոսաշրջիկ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print