Երբ կնքվի «խաղաղության պայմանագիրը», կպարզաբանվի անկլավների, այդ թվում Արծվաշենի հարցը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Երբ որ «խաղաղության պայմանագիրը» կնքվի, որի դրույթներից, ենթադրում եմ, մեկը կամ դրան հաջորդող գործընթացներից մեկը կլինի դեմարկացիա-դելիմիտացիա երևույթները:
Այս հարցերը կդիտարկվեն համատեքստում, կքննարկվեն, թե ինչ իրավական հիմքեր կան, որովհետև անկլավի կամ որևէ տարածքի համար նույնպես պետք է իրավական հիմքեր լինեն՝ մենք ինչ ունենք իրենց մոտ, իրենք ինչ ունեն մեզ մոտ:Համապատասխան հանձնաժողովները որոշակի աշխատանք անելուց հետո կքննարկեն և որոշակի եզրակացության կգան: Առաջին հերթին հենց Արծվաշենը պետք է քննարկենք»,- ասել է Սանոսյանը: